Դոնի Ռոստովում դեռահասների միջև հրաձգություն է տեղի ունեցել. կա 4 վիրավոր
Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում 12-13 տարեկան դպրոցականների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, որն ավարտվել է կրակոցներով: Այս մասին հայտնում է RBC-ն:
Նրանցից մեկը տեսանկարել է տեղի ունեցածը և տեղադրել «ВКонтакте» սոցիալական ցանցում: Վերջինս նաև նշել է, որ դեռահասներից մեկը կրակել է պնևմատիկ ատրճանակից, ինչի հետևանքով 4 հոգի հոսպիտալացվել են դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենայով:
Պնևմատիկ ատրճանակից կրակող դեռահասը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին: Սկսվել է հետաքննություն: