slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Ամիսներ առաջ դեղատներում կատարված հանցագործությունները բացահայտվեցին
211652_close_icon

Ամիսներ առաջ դեղատներում կատարված հանցագործությունները բացահայտվեցին

views-count4141 դիտում article-date 20:34 21-08-2017
Հունվարի 11-ին, ժամը 19.35-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում 1994 թ. ծնված Ջուլիաննա Ու.-ն հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 18.50-ին, անհայտ անձը Երևանի Տպագրիչների փողոցի 9 հասցեում գտնվող դեղատանը հրել է իրեն և քաշել-հանելով՝ բացահայտ հափշտակել է մետաղյա դրամարկղն ու դիմել փախուստի` պատճառելով 291.000 դրամի վնաս: Ոստիկանության Մարաշի բաժանմունքում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է 1970 թ. ծնված Ալբերտ Լ.-ն, որը օգոստոսի 20-ին, ժամը 9.45-ին, կողոպուտ կատարելու կասկածանքով Երևանի Քաջազնունու փողոցի թիվ 7 շենքի մոտից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն: *** Մարտի 3-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Թումանյան փողոցի թիվ 11 հասցեում գործող դեղատնից գողացել են չհրկիզվող պահարանը, իսկ ժամը 22.15-ին դեղատան տնօրենից ահազանգ է ստացվել, որ ինչ-որ մեկը մտել է նշված դեղատուն, հարվածել վաճառողուհուն, սպառնացել և գողացել դեղատան չհրկիզվող պահարանը՝ 1700 դոլարով: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.50-ին, անհայտ անձը մուտք է գործել նշված դեղատուն, հրել աշխատակցուհուն, այնուհետև բացահայտ հափշտակել դեղատան դրամարկղը և դիմել փախուստի: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է այլ կողոպուտ կատարելու համար բերման ենթարկված 1970 թ. ծնված Ալբերտ Լ.-ն, ով տվել է խոստովանական բացատրություն: Ալբերտ Լ.-ն ձերբակալված է: [b]ՀՀ Ոստիկանություն[/b]

Նմանատիպ նյութեր