211652_close_icon
views-count8848 դիտում article-date 16:01 21-08-2017

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ասպետական քայլ է կատարել Համաշխարհային Ուսանողական խաղերում

Այս օրերին Տայպեում ընթանում են համաշխարհային Ուսանողական խաղերը: Իրենց ելույթները սկսել են նաև մեր մարմնամարզիկները: Արթուր Թովմասյանը, ով հայտնի է, որպես օղակների վարպետ, որակավորման փուլում կոպիտ վրիպման պատճառով զբաղեցրել էր 9-րդ տեղը՝ 1 քայլ ետ մնալով եզրափակիչ անցնողներից: Նա ընդգրկվել էր պահեստայինների կազմում (եզրափակիչ են անցնում 8 մարմնամարզիկ, եթե նրանցից որևէ մեկը վնասվածք ստանա, կամ չկարողանա մասնակցել, պահեստային առաջին մարզիկը անցնում է եզրափակիչ): Թովմասյանը առաջին պահեստայինն էր: Մեր մյուս մարմնամարզիկը՝ Արթուր Դավթյանը շատ հաջող էր մասնակցել և եզրափակիչ էր անցել նաև օղակների վարժությունում: Սակայն տեղի էր ունեցել զարմանալին. Դավթյանը հրաժարվել է հանդես գալ օղակների վարժության եզրափակչում, որպեսզի իր տեղը զիջի և հնարավորություն տա թիմակցին՝ Թովմասյանին, հանդես գալ եզրափակչում, իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/shushanik.hakobyan.9/posts/1626998414008280?pnref=story]էջում[/url] հայտնել է Շուշանիկ Հակոբյանը:

Նմանատիպ նյութեր