Ֆրանցիսկոս պապը կոչ է արել աղոթել լոնդոնյան ահաբեկչության զոհերի համար
Լոնդոնյան հարձակման զոհերի համար աղոթելու կոչ է արել Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Ելույթ ունենալով Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում` նա կոչ է արել ողջ աշխարհի կաթոլիկներին աղոթել Լոնդոնի համար: Այս մասին հայտնում է BBC-ն:
Հիշեցնենք, որ նախօրեին Լոնդոնյան կամուրջի վրա բեռնատարը վրաերթի է իրականացրել հետիոտնին, այնուհետև դանակով զինված անձինք հարձակվել են անցորդների վրա: