3262 դիտում
12:59 18-08-2017
ԱՄՆ-ում 1.8 մլն ընտրողների անձնական տվյալները պատահաբար հայտնվել են համացանցում
ԱՄՆ-ի Իլլինոյս նահանգի Չիկագո քաղաքի շուրջ 1.8 մլն ընտրողների անձնական տվյալները սխալմունքի հետևանքով հասանելի են դարձել համացանցի օգտատերերին։ Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը։
Պատասխանատվությունը կրելու է Election Systems & Software ընկերությունը, որը զբաղվում է քվեարկությունն ապահովող ծրագրերի մշակմամբ։
Մասնավորապես, համացանցում են հայտնվել քվեարկողների անունները, հասցեները, ծննդյան տարեթիվն ու ամսաթիվը, ինչպես նա սոցիալական ապահովության հաշվեհամարները։ Տվյալները տեղադրված են եղել Amazon ընկերության փակ սերվերներում, սակայն մասնագետների սխալի պատճառով հասանելի են դարձել բոլորին։
Տվյալների արտահոսքը հայտնաբերել է UpGuard ընկերությունը, որը զբաղվում է համակարգչային անվտանգության հարցերով։
Նմանատիպ նյութեր
3811 դիտում
12:57 20-06-2017
ԱՄՆ-ում սխալմամբ 198 միլիոն ընտրողների անձնական տվյալներ են հայտնվել համացանցում
4444 դիտում
19:49 05-03-2017
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների թվաքանակի աճի պատճառների վերաբերյալ
Այս բաժնից
1270 դիտում
21:52 06-01-2025
Նիկոլա Սարկոզին դատվում է Քադաֆիից անօրինական ֆինանսավորվելու մեղադրանքով
1234 դիտում
21:13 06-01-2025
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հրաժարական է տվել
910 դիտում
20:13 06-01-2025
Ավստրիայում «Ազատություն» կուսակցության առաջնորդին հանձնարարել են կառավարություն ձևավորել