ԱՄՆ-ում սխալմամբ 198 միլիոն ընտրողների անձնական տվյալներ են հայտնվել համացանցում
Ամերիկյան Deep Root Analytics վերլուծական ընկերությունը սխալմամբ համացանց է «բաց թողել» 198 մլն ամերիկացի ընտրողների անձնական տվյալներ։ Այդ մասին հայտնել է The Hill թերթը։
«Մենք պատասխանատվություն ենք վերցնում կատարվածի համար»,-ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ, որը ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեի պատվերով զբաղվում էր ընտրողների դիրքորոշումը ուսումնասիրելով։
Տվյալների արտահոսքը հայտնաբերել է UpGuard ընկերությունը, որը մասնագիտացած է կիբերանվտնագության ոլորտում։
Տվյալների ի հայտ գալուց հետո գաղտնաբառ է տեղադրվել, սակայն շուրջ 2 շաբաթ այն հասանելի էր եղել։