Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան Մշակույթի պալատում տեղի ունեցած ՆՈւՀ-երի տնօրենների մրցանակաբաշխության ժամանակ ևս երաժշտական համարներ նվիրվեցին հայոց հաղթանակած բանակի զինվորին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Oգոստոսի 17-ին, Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան Մշակույթի պալատում տեղի ունեցավ ՆՈւՀ-երի տնօրենների մրցանակաբաշխություն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառման ընթացքում ելույթներով ներկայացած երգի և պարի խմբերի կատարումները նվիրված էին հայոց բանակին ու հայ զինվորին:
Մրցանակաբաշխության գլխավոր կազմակերպիչը <<Բոհեմ>> Կամեռային թատրոնի տնօրեն Գայանե Ավագյանն էր:
<<Բոհեմ>> Կամեռային թատրոնում տոները անթիվ են, հետաքրքիր ու իմաստալից:
Միջոցառման վերջում ՆՈՒՀ-երի տնօրենները Գ. Ավագյանի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի