211652_close_icon
views-count132588 դիտում article-date 22:45 17-08-2017

Նոր մանրամասներ Տավուշի մարզում այրված ավտոմեքենայում հայտնաբերված մոխրացած զինծառայողի դեպքից. նրան սպանել է զինակիցը ու դին այրել

Քիչ առաջ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության /վարչության պետ Սամվել Ասատրյան/, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի /6-րդ / գլխավոր վարչության /վարչության պետի առաջին տեղակալ Ալիկ Մարգարյան/, Ոստիկանության Տավուշի մարզային վարչության /վարչության պետ Գրիգոր Գրիգորյան/, Ոստիկանության Բերդի բաժնի /բաժնի պետ Գարիկ Դալլաքյան/ գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ Պն Ռազմական ոստիկանության Տավուշի մարզի կայազորային բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական վարչության 6-րդ Կայազորային քննչական բաժնի /բաժնի պետ Պերճ Այվազյան, տեղակալ Կառլեն Աբազյան/ ծառայողները հսկայածավալ աշխատանքներ կատարելով և ստացված օպերատիվ տեղեկությունները բազմակողմանի ուսումնասիրելով՝ ոստիկանության Տավուշի մարզային վարչություն են բերման ենթարկել Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 37-ամյա Արթուր Լալայանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագի Շամշյանը, վերջինս կասկածվում է համագյուղացի, պայմանագրային զինծառայող, 32-ամյա Վարդան Գրիգորյանին առանձնակի դաժանությամբ սպանելու և դին այրելու մեջ: Գ. Շամշյանի տեղեկություներով Ա. Լալայանը կատարված հանցագործության մասին անհերքելի ապացույցների ճնշման տակ որոշ մանրամասներ է պատմել իրավապահներին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա իր զոհի հետ սպանությունից ժամեր առաջ ինչ-որ խնջույքի մասնակցելիս են եղել: Խնջույքից հետո վերադառնալով տուն՝ նա ճանապարհին մի քանի շիշ գարեջուր և քաբաբ է գնել, այնուհետև իր զոհի մեքենայով ուղևորվել Ներքին Կարմիրգյոււղ, որտեղ էլ ինչ-որ ընտանեկան հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Ա. Լալայանը բռունցքի բազմաթիվ հարվածներ է հասցրել Վ. Գրիգորյանին, այնուհետև ավտոմեքենայից դուրս է հանել իր զոհին, արդեն հարվածները շարունակել դրսում, որից հետո նրան դրել է ավտոմեքենայի մեջ և ավտոմեքենան հրելով՝ գլորել զառիթափից և արդեն իջնելով զառիթափ՝ հրկիզել է մեքենան, մտածելով որ մարդիկ կիմանան, որ Վ. Գրիգորյանը վթարի է ենթարկվել, ինչի պատճառով էլ առաջացել է հրդեհ, ինչն էլ ավարտվել է ողբերգությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փաստի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նյութերը փոխանցվելու են Կայազորի քննչական վարչություն: Ա. Լալայանը ով նույնպես պայմանագրային զինծառայող է ձերբակալվել է: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/17/1074985/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 17-ին, դաժան ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Տավուշի մարզում։ Վաղ առավոտյան ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նեքին Կարմիրաղբյուր գյուղի «Չնգլի Գյոլ» կոչվող հատվածում այրված ավտոմեքենա կա, որի մեջ՝ մոխրացած դի։ Նշված վայր էին մեկնել ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանի և ոստիկանության Բերդի բաժնի օպերատիվ խումբը՝ Բերդի ոստիկանապետ Գարիկ Դալլաքյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնի քննիչները։ Ժամանել էին նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության Բերդի թիվ 65 հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Ոստիկաններն ու քննիչներն ամբողջովին մոխրակույտի վերածված ВАЗ 2106 մակնիշի 64 ՕՍ 769 համարանիշի ավտոմեքենայում հայտնաբերել էին նույն գյուղի բնակիչ՝ 32-ամյա Վարդան Գրիգորյանի մոխրացած դին։ [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր