211652_close_icon
views-count35298 դիտում article-date 17:09 25-10-2014

Նոր մանրամասներ Կոտայքի մարզում առեղծվածային դեպքից. ամբողջովին այրված 29-ամյա երիտասարդի դիակի մոտ հայտնաբերվել է ամուսնական մատանի. տեսանյութ

[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամանով Կոտայքի մարզի քննչական վարչությունում նախապատրաստված նյութերը փոխանցվել են քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով քննության գլխավոր վարչություն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը վերաբերում է երեկ՝ հոկտեմբերի 24-ին, Կոտայքի մարզում հայտնաբերված և մոխրակույտի վերածված Mitsubishi IO մակնիշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերված ամբողջովին այրված դիակի փաստով: Կոտայքի մարզի քննչական վարոթյունում պարզվել է, որ դին Երևան քաղաքի ավան Առինջ 1-ին միկրոշրջանի 3/11 շենքի 2-րդ բնակարանի բնակիչ, 29-ամյա Արսեն Էրիկի Մաթևոսյանն էր, ով, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, նոր էր ամուսնացել և օդորակիչների տեխնիկական աշխատանքներ էր կատարում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ավտոմեքենայում հայտնաբերվել է նրա ամուսնական մատանին և վզնոցը: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2014/10/24/31530/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], հոկտեմբերի 24-ին ճանապարհային ոստիկանության և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութան օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ էր ստացվել, որ Ջրվեժից Վարդաշեն ընկած գյուղամիջյան ճանապարհին ավտոմեքենա է այրվում: Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ՀՀ ԱԻՆ ՓԾ թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Ստեփան Ստեփանյանի գլխավորությամբ և 1-03 շտապ օգնության թիվ 41 բուժբրիգադը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Ս. Ստեփանյանը հայտնել էր, որ կարճ ժամանակում իրենք մոտեցել են ավտոմեքենային և մարել նրանում առաջացած հրդեհը: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ հրդեհը մարելուց հետո ավտոմեքենայում հայտնաբերվել է մոխրացած դի, իսկ մեքենան էլ ամբողջովին մոխրակույտի է վերածվել: Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր