211652_close_icon
views-count4012 դիտում article-date 19:50 17-08-2017

Ռուսական հեռուստաալիքի լրագրող Թամարա Ներսիսյանին վտարել են Ուկրաինայից

Ուկրաինայի Անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են «Ռոսիա» հեռուստաալիքի լրագրող Թամարա Ներսիսյանին և վտարել երկրից։ «Երեկ երեկոյան մեզ ձերբակալել են, 3 ժամ հարցաքննել, այնուհետև տարել սահմանի մոտ և ինձ արտաքսել երկրից»,-[url=https://rusarminfo.ru/2017/08/15/zhurnalistku-tamaru-nersisyan-nazvali-opasnoj-i-peshkom-vydvorili-iz-ukrainy/]rusarminfo[/url]-ին պատմել է Թամարա Ներսիսյանը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի Անվտանգության ծառայության աշխատակիցները չեն կարողացել պարզաբանել, թե կոնկրետ ինչ պահանջներ ունեն իր գործունեության վերաբերյալ։ «Նրանք հայտարարել են, որ ես և իմ ռեպորտաժները սպառնալիք ենք ներկայացնում Ուկրաինայի անվտանգության ու տարածքային ամբողջականության համար, և գիշերը վտարել են ինձ երկրից»,- հայտարարել է Թամարա Ներսիսյանը՝ նշելով, որ Մոսկվա հասնելու գործում իրեն օգնել են ռուս սահմանապահները։ Թամարայի մուտքն Ուկրաինա փակվել է 3 տարով՝ 2017-ի օգոստոսի 9-ից՝ Լուցկ քաղաքում «Բանդերշտատ» ռոք փառատոնի մասին ռեպորտաժի թողարկումից հետո։

Նմանատիպ նյութեր