Ռուսական НТВ հեռուստաընկերության լրագրողներին վտարել են Քիշինևից
Ռուսական НТВ հեռուստաընկերության նկարահանող խմբին Քիշինևի օդանավակայանում բռնել են ու վտարել երկրից, տեղեկացնում է հեռուստաընկերությունը: Տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «Сегодня» ծրագրի շրջանակներում նկարահանումներ կատարելու համար լրագրողները մեկնել են Մոլդովա, սակայն օդանավակայանում սահմանային ոստիկանությունը բռնել է նրանց:
«Հարցումից հետո նրանց հետ են ուղարկել երկրից՝ ֆորմալ պատճառաբանությամբ այն մասին, որ Մոլդովայի Հրատարակության նախարարության թույլտվությունը բացակայում է: НТВ-ի նկարահանող խումբն արդեն վերադարձել է Մոսկվա», -ասված է հաղորդագրության մեջ:
Քիշինևում այս օրերին բողոքի մեծ ակցիաներ են անցկացվում, որի մասնակիցները պահանջում են պետության ղեկավարների հրաժարականները: