211652_close_icon
views-count5916 դիտում article-date 13:58 16-08-2017

«Բարսելոնան» և «Ռեալը» վերջին 5 տարում ծախսել են 500-ական միլիոն եվրո

«Բարսելոնան» և «Ռեալը»՝ սկսած 2013 թվականից նոր խաղացողների վրա ծախսել են գրեթե նույնքան գումար: Կատալոնացիները այդ ընթացքում տրանսֆերների վրա ծախսել են 509,1 մլն եվրո, իսկ մադրիդյան ակումբը՝ 505,7 մլն եվրո: Ձեռք բերված խաղացողներից 13-ը ներկայումս շարունակում են խաղալ «Ռեալում»՝ ներառյալ Գարեթ Բեյլին, Դանիել Կարվահալին և Կազեմիրոյին, իսկ «Բարսելոնայում» խաղում է 16 ֆուտբոլիստ: 2013 թվականից սկսած «Ռեալը» մեկ անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունում, և երեք անգամ՝ Չեմպիոնների լիգայում: Նույն ժամանակահատվածում «Բարսելոնան» երկու անգամ նվաճել է Լա Լիգան և մեկ անգամ՝ Չեմպիոնների լիգան:

Նմանատիպ նյութեր