11300 դիտում
11:19 16-08-2017
Արցախի և Հայաստանի վարչապետները Քարվաճառում մասնակցել են ջրի գործարանի հիմնարկեքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 15-ին Շահումյանի շրջանում դիմավորել է ոչ պաշտոնական այցով Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, որից հետո միասին ծանոթացել են շրջանում գործող տնտեսական մի շարք նախագծերի:
Երկու հանրապետությունների վարչապետները սկզբում ծանոթացել են Վարդենիս-Մարտակերտ մայրուղու շինարարական աշխատանքներին՝ կարևորելով այդ ճանապարհի նշանակությունը՝ թե՛ ռազմավարական և թե՛ հարակից շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման տեսանկյուններից:
Վարչապետներն այնուհետև մասնակցել են Քարվաճառ քաղաքի մերձակայքում հիմնվող ջրի գործարանի հիմնարկեքին: «Սա պատմական պահ է, քանի որ Շահումյանի շրջանի համար աննախադեպ չափերի գործարանի հիմք ենք դնում: Այս նախագիծն իրագործվում է օտարերկրյա ներդրումով՝ նպատակ ունենալով մեծ ծավալներով արտահանել Քարվաճառի ջուրը: Այն նշանակալի ազդեցություն է թողնելու շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման վրա, քանի որ, ըստ նախագծի՝ սկզբնական փուլում գործարանն ապահովելու է շուրջ 50 աշխատատեղ՝ խթանելով նաև շրջակա տարածքների ենթակառուցվածքների զարգացումը: Ուստի, կառավարությունը պատրաստակամ է հնարավորինս աջակցել այս ծրագրի կյանքի կոչմանը»,- նշել է վարչապետ Հարությունյանը:
ԱՀ և ՀՀ կառավարությունների ղեկավարներն նաև այցելել են Լև գետի վրա կառուցվող «Լև-1» և Թարթառ գետի վրա գործող «Ջերմաջուր» հիդրոէլեկտրակայաններ, ծանոթացել դրանց արտադրական հնարավորություններին:
Ա. Հարությունյանը նշել է, որ վերջին տարիներին կառուցված ՀԷԿ-երի շնորհիվ՝ Արցախը դարձել է էլեկտրաէներգիայի սպառման առումով ինքնաբավ, ինչպես նաև բացվել են հարյուրավոր նոր աշխատատեղեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7335 դիտում
19:20 12-04-2017
Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի հիմնարկեքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4179 դիտում
18:46 09-08-2017
Երևանի քաղաքապետը մասնակցել է Հայաստանում Չինաստանի դեսպանատան նոր շենքի հիմնարկեքին
Այս բաժնից
793 դիտում
22:35 15-05-2024
Սլովակիայի վարչապետի վիճակը ծանր է, նրան դեռ վիրահատում են. նախարար
640 դիտում
21:26 15-05-2024
Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանում է Ադրբեջան
520 դիտում
21:13 15-05-2024
ԵՄ-ն կշարունակի աջակցել Ադրբեջանին ականազերծման հարցում. Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար