4179 դիտում
18:46 09-08-2017
Երևանի քաղաքապետը մասնակցել է Հայաստանում Չինաստանի դեսպանատան նոր շենքի հիմնարկեքին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է մայրաքաղաքում կառուցվող ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան նոր շենքի հիմնարկեքին:
Հանդիսավոր արարողության շրջանակում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և ՉԺՀ արտաքին գործերի նախարարի օգնական Լի Հուիլայը հանդես են եկել ելույթներով և ընդգծել, որ դեսպանատան նոր շենքի կառուցումը նոր որակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին:
Այնուհետ հիմնարկեքին մասնակից պաշտոնատար անձինք ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլուի հետ միասին կատարել են նոր դեսպանատան հիմնաքարի տեղադրման խորհրդանշական արարողություն:
Նշենք, որ ՀՀ-ում ՉԺՀ նոր դեսպանատան շինարարության համար Իսակովի պողոտայի հարակից հատվածում տրամադրվել է շուրջ 4 հա հողատարածք: «Երևաննախագիծ» ընկերության կողմից կատարվել է դեսպանության շենքի նախագծի փորձաքննությունը և տրվել է համապատասխան շինթույլտվություն: Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել 2 տարում: Պատասխանատուները վստահեցրել են, որ ՀՀ-ում ՉԺՀ դեսպանատունն իր մեծությամբ լինելու է եվրասիական տարածաշրջանում այդ երկրի թվով երկրորդ ամենամեծ դեսպանատունը ՌԴ-ից հետո:
Նմանատիպ նյութեր
7332 դիտում
19:20 12-04-2017
Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի հիմնարկեքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
11297 դիտում
11:19 16-08-2017
Արցախի և Հայաստանի վարչապետները Քարվաճառում մասնակցել են ջրի գործարանի հիմնարկեքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
472 դիտում
10:48 05-05-2024
Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 դպրոցում կգործարկվի էլեկտրական շչակ
520 դիտում
09:30 05-05-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
673 դիտում
09:04 05-05-2024
Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ