19161 դիտում
10:59 16-08-2017
«Ուսանողական ամառ 2017»-ը հյուրընկալել է Էդուարդ Շարմազանովին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
«Ուսանողական ամառ 2017» մարզամշակութային փառատոնի շրջանակներում Դիլիջանի «Տնտեսագետ» մարզաառողջարանային համալիրում օգոստոսի 15-ին, հյուրընկալվեց ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Փառատոնի մասնակից 6 ջոկատները հանդիսավոր շարասյունով դիմավորեցին պատվավոր հյուրին, ով Ուսանողական խորհրդի նախագահ Հովհաննես Հարությունյանի ուցեկցությամբ շրջեց մարզաառողջարանի տարածքում՝ զրուցելով ճամբարականների հետ և ծանոթանալով նրանց առօրյային։
Ազգային Ժողովի փոխնախագահը ներկա գտնվեց վոլեյբոլի առաջնության հերթական հանդիպմանը, որը ստացավ անսպասելի ընթացք. հյուրերը ցանկություն հայտնեցին թիմ կազմել և փորձել ուժերը երիտասարդ սերնդի հետ: Թեժ պայքարի արդյունքում ավագ սերունդը հաղթանակ տոնեց ճամբարականների նկատմամբ: ԱԺ փոխնախագահը եղավ նաև հրաձգարանում, փորձեց կրակելու իր հմտությունը` արժևորելով Հայաստանի և Արցախի աշխարհաքաղաքական մերօրյա պայմաններում զենքին տիրապետելու կարևորությունը, ապա ընթրեց ճամբարականների հետ միասին։
Զրույցում Էդուարդ Շարմազանովը նշեց. «Մեր հայրենիքի ոչ միայն ապագան, այլ նաև ներկան է մեր երիտասարդ սերունդը, և հետևաբար շատ կարևոր է կրթել ու դաստիարակել երիտասարդներին որպես հասարակության լիարժեք անդամներ, ինչը հնարավոր է դառնում այսպիսի հանդիպումների միջոցով, որոնց ընթացքում ոչ պաշտոնական, մտերմիկ զրույցներով ավագ սերունդը իր փորձն ու գիտելիքներն է փոխանցում երիտասարդ սերնդին: Այս ամենը հաշվի առնելով է, որ բարձր եմ գնահատում Տնտեսագիտական համալսարանի Ուսանողական խորհրդի գործունեությունն առհասարակ և կոչ եմ անում մեր ուսանողությանը. վայելեք այն ինչ ունեք՝ հենց հիմա և հենց այստեղ: Դուք ազատ Հայաստանի անկախության սերունդն եք, և դա է ձեր ամենամեծ պարգևն ու ձեռքբերումը»:
Երեկոն ավարտվեց տոնական խարույկի շուրջ՝ կիթառի հնչյունների նվագակցությամբ, որտեղ ստեղծված ջերմ մթնոլորտում ուսանողները հնարավորություն ունեցան անձամբ ԱԺ փոխնախագահից ստանալու իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները։
Հավելոնք, որ «Ուսանողական ամառ 2017» մարզամշակութային փառատոնը կազմակերպել են ՀՊՏՀ Ուսանողական խորհուրդը և Հայասատանի երիտասարդական հիմնադրամը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
1118 դիտում
16:40 19-02-2014
Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանը հյուրընկալել էր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին. տեսանյութ
18821 դիտում
16:50 22-08-2017
«Երևանյան ամառ 2017». մայրաքաղաքում կայացավ «Մարզական ամառ» մոտոկրոսի առաջնությունը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
2270 դիտում
16:40 18-08-2015
Դիլիջանում ընթացող «Ուսանողական ամառ 2015» մարզամշակութային փառատոնը հյուրընկալել էր Արմեն Աշոտյանին
Այս բաժնից
268 դիտում
16:21 25-10-2024
Տեղի է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության 4-րդ հանդիպումը քաղհասարակության ներկայացուցիչների հետ
349 դիտում
15:59 25-10-2024
Մոտ ապագայում կորոշենք, թե ինչ մակարդակով Հայաստանը ներկայացված կլինի COP29-ին. փոխարտգործնախարար
898 դիտում
15:45 25-10-2024
Փաշինյանն աշխատանքից ազատել է օգնականին