1160 դիտում
16:40 19-02-2014
Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանը հյուրընկալել էր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին. տեսանյութ
Նշենք, որ այսօր Գիրք նվիրելու միջազգային օրն է: Ամիսներ առաջ աշխատանքային այցով Նոյեմբերյանի զորամասում գտնվող Շարմազանովին Մանկավարժականի շրջանավարտ զինծառայողներից մեկը խնդրել էր զորամասին գրքեր հատկացնել: Ինչպես այսօր նշեց ԱԺ փոխնախագահը, այդ խնդրանքից հետո ինքը եթերով դիմել է բուհ-ի ղեկավարությանն ու ուսանողներին, ապա սկսվել է գրքահավաքը:
''Կարևորը ոչ թե քանակն է, խնդիրը դրված է , որպեսզի մենք կարողանանք զորամասին տրամադրել մասնագիտական, հայրենասիրական գրականություն ու մեր դասականների գործերը'',-ասաց նա` հավելելով, որ սա առաջին փուլն է, մի քանի օր հետո ուսանողների հետ միասին այս գրքերը կնվիրաբերեն զորամասի գրադարանին:
''Պարզից էլ պարզ է, որ 21-րդ դարում այն մարդիկ, ովքեր դադարում են կարդալ, նրանք դադարում են մտածել: Այսօր մեր բանակը, մեր հասարակությունը կարիք ունի ինտելեկտուալ զինվորների, քաղաքացիների, և հայ երիտասարդի իդեալական կերպարը այն երիտասարդն է, ով իր մի ձեռքում պահում է սուրը, այսինքն` հայրենիքի պաշտպանությունը, իսկ մյուս ձեռքում գրիչը` գիրքը, գիտելիքը'',-շեշտեց Շարմազանովը:
Նա շնորհակալություն հայտնեց հարազատ բուհ-ի ուսանողներին, ղեկավարությանն ու պրոֆեսորադասախոսական կազմին:
Իսկ բուհ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը նկատեց, որ իհարկե, հիմա 21-րդ դարն է, սակայն գրքին երբեք չեն փոխարինի պլանշետն ու նորագույն տեխնիկայի այլ միջոցները: ''Այսօր պլանշետով կարելի է մի հսկայական գրադարան ունենալ, բայց գիրքն ունի մի զարմանալի հատկություն, եթե սիրում ես կարդալ, աշխատում ես գրքի հետ, քեզ թանկ է ամեն ինչ, բացառիկ հաճույք է էջերը թերթելը'':
ԱԺ փոխնախագահը հիշեցրեց նաև, որ այսօր մեծն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է:
Դիմելով ուսանողներին` նա մեջբերեց բուհ-ի ևս մեկ շրջանավարտ ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանը խոսքերը. ''Կեցցե այն Հայաստանը, որը վաղն է գալու, որը դուք եք կերտելու'':
Տեսանյութը՝ [url=http://www.youtube.com/watch?v=dl1ehkrfifo]henaran.am[/url]-ի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5970 դիտում
19:45 24-08-2016
Արցախի Նախագահն ընդունել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատվիրակությանը
Այս բաժնից
2002 դիտում
20:56 22-11-2024
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով. Նիկոլ Փաշինյան
742 դիտում
20:48 22-11-2024
Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» ոլորտային բարեփոխումները
895 դիտում
20:36 22-11-2024
Ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը