slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Դիլիջանում ցուցադրվեցին համայնքի կանանց ձեռագործ աշխատանքները. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
211652_close_icon

Դիլիջանում ցուցադրվեցին համայնքի կանանց ձեռագործ աշխատանքները. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

views-count21539 դիտում article-date 12:11 16-08-2017
Օգոստոսի 11-ին «ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորում» ՀԿ-ն «Գյուղաբնակ կանանց ձեռներեցությունը որպես համայնքի կայուն զարգացման նախադրյալ» խորագրով ծրագրի շրջանակներում Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում անցկացրել է ցուցահանդես-վաճառք: Նշված ծրագրի շրջանակներում Դիլիջան քաղաքի և հարակից գյուղական համայնքների մի խումբ կանանց փոխանցվել են ձեռագործության հմտություններ։ Հմուտ դասընթացավարների կողմից անցկացվել են տեսական և գործնական աշխատանքներ, որոնց արդյունքում շուրջ 30 կանայք արդեն տիրապետում են բատիկի և ջեջիմի (կարպետանման նեղ ու երկար բրդե գործվածք) պատրաստման հմտությանը և իրենց ձեռագործ աշխատանքները կարող են վաճառել զբոսաշրջիկներին: Ծրագրի արդյունքում պատրաստված աշխատանքները ներկայացվել են ցուցահանդես-վաճառքում։ Մասնակիցները, հիմնվելով իրենց ստեղծարարության վրա և հմուտ դասընթացավարների աջակցությամբ, պատրաստել էին նախատեսվածից ավելի աշխատանքներ և գտել հետաքրքիր լուծումներ: Ցուցահանդեսին ներկա էին Դիլիջանի համայնքապետ Արմեն Սանթրոսյանը, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղի տնօրեն Ղազարոս Ղազարյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, ավագանու անդամներ, արվեստագետներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, համայնքի անդամներ: Նշենք, որ «Գյուղաբնակ կանանց ձեռներեցությունը որպես համայնքի կայուն զարգացման նախադրյալ» խորագրով ծրագիրն իրականացվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր