6081 դիտում
19:27 17-11-2019
Անահիտ Բախշյան. Առանց հուզմունքի հնարավոր չէր նայել մինչև 19-րդ դարի ձեռագործ աշխատանքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի պետական պակերասրահում բացվել է Նարեկ Վան Աշուղաթոյանի կազմակերպած՝ Արևմտյան Հայաստանի հայկական բնակավայրերի հայ կանանց հրաշագործ մատներով ստեղծված ձեռագործների ցուցահանդեսը։
Ցուցահանդես այցելած ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է տպավորություններով:
«Առանց հուզմունքի հնարավոր չէ դրանք նայել, ինչպիսի վարպետություն, գույների համադրության ինչպիսի բարձր ճաշակ ու զգացողություն, բառերով դժվար է պատկերացնել, դրանք պիտի միայն տեսնել։
Ընդ որում ներկայացված էին մինչև 19-րդ դարի ձեռագործ աշխատանքներ։ Իսկ դրանցից յուրաքանչյուրի ձեռք բերման պատմություններն ուղղակի ցնցող էին, որ ձեռագործը՝ որտեղ կայացած աճուրդից, որ երկրից, ինչպես են ձեռք բերել իմ սիրելի Նարեկն ու իր համախոհները։
Ես ուղղակի գլուխ եմ խոնարհում իրենց արմատները, ինքնությունը ճանաչելու նպատակով նրանց հոգում առկա տարերքի առաջ, որքան նվիրում ու երախտագիտություն կա Նարեկի ու իր համախոհների մեջ և իրենց հասակակից երիտասարդների համար որքան օրինակելի են իրենց կերպարները։
Շնորհակալություն Նարեկ ջան, անսահման սիրում եմ քեզ և քո համախոհներին»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
11822 դիտում
20:51 18-09-2016
Շատ տխուր պատմություն, որն առանց հուզմունքի անհնար է դիտել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
5810 դիտում
19:05 25-09-2016
Փոքրիկ պատմություն, որն առանց հուզմունքի անհնար է դիտել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
9705 դիտում
20:42 10-07-2022
Առանց սարսուռի հնարավոր չէ նայել Հատիսի ավերումները. Համլետ Պետրոսյան
Այս բաժնից
1261 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4726 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած