6813 դիտում
22:55 27-02-2018
«Երևան.ճեպանկարների գիրք» նախագծի շրջանակներում ցուցադրվեցին երիտասարդ նկարիչներ Արարատ Մինասյանի և Զաքար Դեմիրճյանի աշխատանքները
«Նարեկացի» արվեստի միությունում ցուցադրվեցին Արարատ Մինասյանի և Զաքար Դեմիրճյանի աշխատանքները` ստեղծված «Զանգակ» հրատարակչության «Երևան.ճեպանկարների գիրք» նախագծի շրջանակներում:
Ցուցահանդեսը կրում էր «Երևան» խորագիրը, որի ժամանակ երիտասարդ նկարիչները ներկայացրին նաև նոր, դեռ չցուցադրված աշխատանքները:
-Արարատի նոր ստեղծագործությունները և Զաքարի այս մոնո պաստառները, քաղաքի դրական փոփոխություններն ու տղաների որսացող հայացքները գրքի վերահրատարակման անհրաժեշտություն են ստեղծում… Շնորհակալ ենք «Նարեկացի» արվեստի միությանը նման առաջարկի և արդյունավետ աշխատանքի համար,- բացման խոսքով հանդես եկավ «Զանգակ» հրատարակչության գործադիր տնօրեն Էմին Մկրտչյանը:
Միջոցառմանը ներկայացվեց հարուստ պատմությամբ, ինքնատիպ կոլորիտով, տեսարժան վայրերով և հետաքրքիր ճարտարապետական լուծումներով հագեցած մայրաքաղաք Երևանը միանգամայն այլ դիտանկյունից։
Արարատ Մինասյանի և Զաքար Դեմիրճյանի ստեղծագործությունները ներկաներին փոխանցեցին հարազատ քաղաքի բազմազան անցյալն ու աշխույժ ներկան:
-Միության այս առաջարկը մեզ նոր գաղափարներ իրականացնելու մոտիվացիա տվեց: Գրքի վրա աշխատելու ամբողջ ընթացքում ես և Զաքը «կռվում» էինք թվային դաշտում և թղթով ու մատիտով ստեղծագործելու տարբերության համար. մենք վստահ ենք, որ երկրորդ դեպքում նկարչից էներգետիկ դաշտ է փոխանցվում նկարին` չնայած մենք երկու տարբերակով էլ աշխատել ենք,- իր խոսքում նշեց Արարատ Մինասյանը, իսկ Զաքար Դեմիրճյանն ավելացրեց, որ եթե ցուցահանդեսի առաջարկով զանգը չլիներ, ապա երևի թե նոր տեխնիկայով ստեղծված պաստառները չլինեին:
Տղաներն իրենց բնորոշ ակտիվությամբ ներկայացրին ստեղծագործություններն ու դրանց ստեղծման գաղտնիքները, իսկ հանդիսատեսը ներկա գտնվեց ևս մեկ գեղեցիկ ցուցահանդեսի՝ նվիրված Երևանին:
Նշենք, որ 2017 թվականին «Զանգակ» հրատարակչությունը ներկայացրեց մի հետաքրքիր նախագիծ, ըստ որի՝ երիտասարդ նկարիչներ Արարատ Մինասյանի և Զաքար Դեմիրճյանի յուրօրինակ գործերի հիման վրա հրատարակվեց գիրք, որտեղ թեթև ուրվագծերով, երբեմն էլ թանձր վրձնահարվածներով զետեղված պատկերներն ընթերցողներին ծանոթացնում են հին և նոր Երևանին:
Գրքում տեղ գտած հետաքրքիր մտքերի հեղինակն է դրամատուրգ, սցենարիստ Քրիստ Մանարյանը:
[b]«Նարեկացի» արվեստի միություն
Լրատվության և PR բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
21371 դիտում
12:11 16-08-2017
Դիլիջանում ցուցադրվեցին համայնքի կանանց ձեռագործ աշխատանքները. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
1653 դիտում
16:58 11-03-2019
Գիրք նվիրելու օրվա առիթով «Վարդաշեն» ՔԿՀ-ի գրադարանին է նվիրվել մոտ 8 տասնյակի հասնող գիրք
Այս բաժնից
1162 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4642 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած