78000 դիտում
10:06 16-08-2017
Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Գեղարքունիքի մարզում. 34-ամյա գյուղապետը, ում գյուղացիներն անվանում են «Կլոր», հիմա արդեն՝ «Բայաջի», «Բազազ Արտեմ», պատուհաս է դարձել գյուղացիների համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արդեն տևական ժամանակ է, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում։
Վարդենիսի տարածաշրջանի Շատվան, Գեղամաբակ, Ջաղացաձոր, ինչպես նաև Վարդենիս քաղաքի վարչական տարածքում գտնվող ջրովի հողակտորներ ունեցող 100-ից ավել տնտեսությունների տերեր կանգնել են դառը փաստի առջև:
Մինչ վարչապետ Կարեն Կարապետյանն ու գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ծրագրեր են կազմում՝ գյուղացուն աջակցելու, նրա «մատից փուշ հանելու» համար, այդ ընթացքում Շատվանի, Գեղամաբակի, Ջաղացաձորի, Վարդենիսի ջրովի հողակտորների տերերը կամայական ձևով ինչ-որ երիտասարդ գյուղապետի քմահաճույքով ու «թեթև ձեռքով» զրկվել են ոռոգման ջուր ստանալու հնարավորությունից:
Արդեն 20 օր է, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ստանում է բազմաթիվ ահազանգեր նշված մարդկանցից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ Այրք գյուղի վերոնշյալ երիտասարդ գյուղապետ՝ 34-ամյա Արտյոմ Շաբոյանը (մականունը՝ Կլոր) մարզի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հետ 60 հեկտարից ավելի կարտոֆիլ և մոտ 1000 հեկտար էլ հացահատիկ է ցանել. «Բազմաթիվ անգամ դիմել ենք գյուղապետ Ա. Շաբոյանին, սակայն նա իրեն անպարտելի է զգում, քանի որ հայտարարում է, որ մարզում ունի պաշտոնյաներ, ովքեր հովանավորում են իրեն և հայտարարում է, որ լավ է արել, որ փոխել է, ու հիմա հայտնի հեքիաթի հրեշի նման նստել է ջրի պռնկին ու սաղիս կտրել է մեր ցանքատարածությունները ջրելու հնարավորությունից, վերոնշյալ համայնքները սնուցող գետի հունը, իսկ նա կարող է իր քմահաճույքով հանգիստ, առանց որևէ օր ու ժամի ոռոգել իրեն պատկանող ցանքատարածությունները՝ զրկելով խեղճ գյուղացուն հանապազօրյա հաց վաստակելու հնարավորությունից»:
Գյուղացիները նշում էին նաև. «Մարզի ոռոգման ոլորտը համակարգողները ուղտի ականջում քնած են կամ ջայլամի քաղաքականություն են վարում՝ մեր գլխի տակ փափուկ բարձ դնելով, թե հարցը կկարգավորվի, ու հիմա մենք հայտնվել ենք անելանելի վիճակում։
Հուսով ենք, որ վարչապետ Կ. Կարապետյանը, ի վերջո, կդառնա մեզ որպես պաշտպան ու կհանձնարարի Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանին, ինչպես նաև համապատասխան կառույցների չինովնիկներին, որպեսզի խնդիրը լուծեն, հակառակ դեպքում մենք կհամոզվենք, որ երիտասարդ գյուղապետիկին, ում ավելի շատ գյուղում ճանաչում են «Կլոր» մականվամբ, իսկ այդ դեպքերից հետո ստացել է արդեն «Բայաջի», «Բազազ Արտեմ», «Մաթոս աղա» մականունները, կշարունակի իր սև գործը խեղճ ու անպաշտպան գյուղացիների նկատմամբ»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+