Ծանր վիճակում հայտնված ընտանիքը դիմում է մեր օգնությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անահիտ Իսպիրյանը ամուսնու և 3 թոռների հետ ապրում է Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքի Շրջանային 2/5
տանը՝ վարձակալությամբ:
Ամուսիններով գրեթե չեն տեսնում, ապրում են նպաստով և թոշակով: Նրանց հարսը 8 տարի առաջ լքել է երեխաներին, իսկ որդին էլ մեկնել է ՌԴ արտագնա աշխատանքի, որտեղ էլ ընտանիք է կազմել՝ մոռանալով Հայաստանում ապրող հիվանդ ծնողներին և 3 հրաշք զավակներին:
Ակտիվիստ Սոնա Ռոբերտսն իր ընկերների հետ այցելության ժամանակ նրանց հեռուստացույց է նվիրել:
Աղջիկները զույգ են, սովորում են 9-րդ դասարանում՝ մի քույրը երազում է ատամնաբույժ դառնալ, իսկ մյուսը՝ դիզայներ, նրանց եղբայրն էլ 17 տարեկան է և վախենում է երազել:
Ընտանիքը ունի բնակարանի և աջակցության կարիք:
Անահիտ Իսպիրյանի անունով [b]ՀԱՅԷԿՈՆՈՄբանկում բացվել է հաշվեհամար՝ 163005889270:
Հեռախոս՝ +37477 233 190[/b]
[b]«ԱՐՇԱԿ ԴԱԲԱՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՅՐ ՄԱՆԵ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԿ[/b]