Փրկարարները 1 օրում 15 ահազանգ են ստացել փակ դռների վերաբերյալ
Օգոստոսի 14-15-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 15 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան, Լոռու մարզի Վանաձոր, Կոտայքի մարզի Հրազդան, Աբովյան, Շիրակի մարզի Մարալիկ, Արմավիրի մարզի Արմավիր և Մեծամոր քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բոլոր փակ դռները: