Հնդկաստանում արհեստական շնչառության սարքերի անջատվելու հետևանքով 60 երեխա է մահացել
Հնդկաստանի Ուտտար-Պրադեշ նահանգի հիվանդանոցներից մեկում ողբերգություն է տեղի ունեցել. արհեստական շնչառության սարքերը դեռևս անհայտ հանգամանքներում անջատվել են, ինչի հետևանքով էլ մի քանի օրում 60 երեխա է մահացել, հաղորդում է Reuters-ը։
Հիվանդանոցի գլխավոր տնօրենը նահանգի իշխանությունների որոշմամբ հեռացվել է պաշտոնից։ Իսկ փաստի առթիվ հետաքննություն է սկսվել։
Հիվանդանոցի ղեկավարությունը հայտարարել է, որ թթվածնի մատակարարման բաժինը անջատել է սարքերը օգոստոսի 9-ի երեկոյան։