211652_close_icon
views-count19669 դիտում article-date 11:31 13-08-2017

Օգոստոսի 13-ը ձախլիկների միջազգային օրն է

Ամեն տարի՝ օգոստոսի 13-ին, նշվում է ձախլիկների միջազգային օրը: Տոնն առաջին անգամ նշվել է 1992թ. օգոստոսի 13-ին՝ Ձախլիկների բրիտանական ակումբի նախաձեռնությամբ, որը ստեղծվել էր 1990-ին: Ժամանակակից աշխարհը ստեղծված է մարդկանց համար, որոնք ամեն ինչ անում են աջ ձեռքով: Կենցաղային բազմաթիվ իրեր, որոնց շարքում՝ դռներն ու կողպեքները, համակարգչային մկնիկներն ու խոհանոցային պարագաները, պատրաստված են աջլիկների համար: Ամեն տարի այս օրը ամբողջ աշխարհի ձախլիկները ձգտում են հրավիրել արտադրողների ուշադրությունն այն բանին, որ ապրանքներ ստեղծելիս նրանք հաշվի առնեն նաև իրենց շահերն ու հարմարավետությունը: Ձախլիկների բրիտանական ակումբի գլխավոր մտահոգությունն այսօր այն է, որ երկրի բազմաթիվ դպրոցներում ձախլիկ երեխաներին շարունակում են սովորեցնել գրել աջ ձեռքով, ինչը հանգեցնում է հոգեբանական սթրեսի և նվազեցնում աշակերտների առաջադիմությունը: Հոգեբանները կարծում են, որ ձախլիկներն օժտված են ուժեղ կամքով և ստեղծագործական հզոր ներուժով: Ըստ վիճակագրական տվյալների՝ աշխարհի բնակչության 10%-ը ձախլիկ է: Հայտնի մարդկանց ցանկը, որոնք ամեն ինչ անում էին ձախ ձեռքով, տպավորիչ է՝ Մարկ Տվեն, Լեոնարդո դա Վինչի, Միքելանջելո, Բեթհովեն, Ռախմանինով, Փոլ Մակքարթնի և Ռինգո Սթար, Մերլին Մոնրո, Ռոբերտ դե Նիրո: Ձախլիկ էին նաև Հուլիոս Կեսարն ու Ալեքսանդր Մակեդոնացին, Նապոլեոն Բոնապարտը, Ուինսթոն Չերչիլը, Ժաննա դ՚Արկը, նույնիսկ ԱՄՆ երեք նախագահները՝ Ռոնալդ Ռեյգանը, Ջորջ Բուշ ավագն ու Բիլ Քլինթոնը:

Նմանատիպ նյութեր