2496 դիտում
11:54 10-08-2017
Ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով մեկ անձ ձերբակալվել է
Օբյեկտիվ նախաքննության նպատակով 03.08.2017թ.-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին հանձնված` բազմադրվագ հանցագործությունների վերաբերյալ քրեական գործի քննությամբ բացահայտվել է անձի կողմից ապօրինի կերպով խոշոր չափերի թմրամիջոց ձեռք բերելու և պահելու հետ կապված հանցագործության նոր դեպք:
Այսպես, 2017 թվականի հունիս-հուլիս ամիսներին Արմավիրի մարզում տեղի ունեցած բնակարանային գողությունների, զենքի գործադրմամբ ավազակային հարձակման, ինչպես նաև ապօրինի հրազեն կրելու դեպքերի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ, 175-րդ և 177-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով քննվող քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում տեղեկություններ են ձեռք բերվել՝ անձի կողմից ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու և պահելու վերաբերյալ:
Ստացված տեղեկությունները ստուգելու նպատակով՝ դատարանի որոշման հիման վրա, 2017 թվականի օգոստոսի 9-ին, Արմավիր քաղաքի բնակիչ Ն. Հ.-ի բնակարանում և աշխատավայրում կատարված խուզարկություններով վերջինիս բնակարանից հայտնաբերվել և առգրավվել է թմրամիջոցի նմանվող 48.5 գրամ, իսկ աշխատավայրից` 421 գրամ քաշով, մանրացված և չորացված դեղնականաչավուն զանգված, որի մի մասը լցված է եղել 18 նույնատիպ թղթե փաթեթների մեջ:
Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ Ն. Հ.-ն նույն օրը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու՝ ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
766 դիտում
21:56 01-11-2024
Երևանում նախատեսվում է տեղադրել Ֆրանսիական դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանի կիսանդրին
706 դիտում
21:43 01-11-2024
Ժնևի ՄԱԿ-ի գրասենայկում բացվել է Հայաստան-Ֆրանսիա բարեկամության սենյակ
1129 դիտում
21:31 01-11-2024
Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ դասային աստիճան է շնորհվել