211652_close_icon
views-count5374 դիտում article-date 15:52 09-08-2017

Բացահայտվել են բիզնեսի տրոհման և այդ կերպ շրջանառության հարկման դաշտում քողարկման դեպքեր

Ստվերի դեմ պայքարի և հարկային կարգապահության արդյունավետության բարձրացման նպատակով Պետական եկամուտների կոմիտեի շարունակական միջոցառումների ու վերլուծությունների արդյունքում վեր են հանվում ռիսկային տնտեսվարողների տվյալները և ի հայտ եկած ռիսկերի հիման վրա իրականացվում են թիրախային հսկողական միջոցառումներ, տեղեկացնում են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Մասնավորապես, օրերս Արմավիրում բացահայտվել են բիզնեսի տրոհման և այդ կերպ շրջանառության հարկի դաշտում քողարկվելու մի շարք դեպքեր: Պարզվել է, որ իրացման շրջանառության շղթայի մասնատման և վարձու աշխատողներին սահմանված կարգով չձևակերպելու միջոցով որոշ հարկ վճարողներ թերհայտարարագրել են պետական բյուջե վճարման ենթակա հարկի զգալի գումարներ: Գործելով որպես առանձին հարկ վճարող, յուրաքանչուրն իր հերթին, գրեթե տասնապատիկ թերհայտարարագրել է փաստացի իրացման ծավալները: Ընդհանուր առմամբ, մեկ անձի կողմից ղեկավարվող` հարկ վճարողների խմբում հայտնաբերվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպման ենթակա չգրանցված 40-ից ավելի վարձու աշխատող: Դեպքի վերաբերյալ ուսումնասիրությունները շարունակվում են:

Նմանատիպ նյութեր