Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
[b][i]Ուշադրություն՝ օգոստոսի 9-ից 13-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է 39...41 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը օգոստոսի 9-ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն:[/i][/b]
[color=#CC0000]
Հանրապետության տարածքում [/color]օգոստոսի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
[img]http://shamshyan.com/ups/images/0253766001502190389533771.jpg[/img]
[color=#CC0000]Երևան քաղաքում [/color]օգոստոսի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
[img]http://shamshyan.com/ups/images/0643734001502190380858084.jpg[/img]