25 հազարի փոխարեն՝ գանձապահից 475 հազար դրամ ստացած կինը ներկայացել է ոստիկանություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Օգոստոսի 5-ին ոստիկանության կայքում հրապարակված տեսանյությում տեղեկացվել էր, որ առևտրի կենտրոններից մեկում գանձապահը 25 հազարի փոխարեն՝ գնորդին սխալմամբ վերադարձրել է 475 հազար դրամ:
Տեսանյութում պատկերված կինը օգոստոսի 6-ին ներկայացել է ոստիկանություն և ներակայացրել գումարը՝ հայտնելով, որ տեղի ունեցածը շփոթմունքի արդյունք է եղել:
[b]ՀՀ ոստիկանություն[/b]