211652_close_icon
views-count15034 դիտում article-date 20:34 07-08-2017

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

[color=#CC0000]ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Օգոստոսի 8-12-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է 40...41 աստիճան, առանձին հատվածներում 42 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 8-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն: Հանրապետության տարածքում՝[/color] Սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: [img]http://shamshyan.com/ups/images/0764765001502122066780722.jpg[/img] [color=#CC0000]Երևան քաղաքում`[/color] Սպասվում է առանց տեղումների եղանակ: [img]http://shamshyan.com/ups/images/0424143001502122079226528.jpg[/img]

Նմանատիպ նյութեր