Մանիլայում հանդիպել են Թիլերսոնն ու Լավրովը
Այսօր՝ օգոստոսի 6-ին, Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում ընթացող Հարավարևելյան Ասիայի պետությունների ընկերակցության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Սա 2 երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների առաջին հանդիպումն է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցները:
Նախատեսվում է, որ կողմերը կքննարկեն ռուս-ամերիկյան փոխգործակցության հարցերը, ինչպես նաև իրադրությունը Սիրիայում։