Թիլերսոնն ու Լավրովը մայիսի 10-ին կհանդիպեն Վաշինգտոնում
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մայիսի 10-ին Վաշինգտոնում կհանդիպի ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրորվի հետ: Այս մասին հայտնում է Life News-ը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է այս տեղեկությունը:
Հանդիպման ժամանակ ակնկալվում է առանցքային, միջազգային, ինչպես նաև երկկողմ հարաբերություններին առնչվող ընթացիկ հարցերի շուրջ մտքերի փոխանակում: