Հոգեբանական ոչ մի ճնշում չի՛ կարող խանգարել պրոֆեսիոնալ մարզիկին. կայացել է ArmFC-17-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Օգոստոսի 3-ին «Հաղթանակ» զբոսայգում կայացավ ArmFC-17 վարկանիշային մրցաշարը:
Մրցաշարի ընթացքում հանդիսատեսն ականատես եղավ 13 մենամարտի՝ հայ, վրացի և իրանցի մարզիկների միջև:
Մարդաշատ զբոսայգում, բոլորի ուշադրության կենտրոնում գեղեցիկ ռինգն էր, որտեղ էլ իրականացան իրական, հետաքրքիր ու գեղեցիկ մենամարտեր:
Մեր թղթակցի հետ զրույցում Պրոֆեսիոնալ ԱրմՖայթինգ ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը նշեց, որ մրցակիցների քարտերը կազմելիս, մտավախություն է ունեցել, որ պարտություններ շատ կունենանք, սակայն, արի ու տես, որ հայ մարզիկներն այլ արդյունք ունեցան:
Մենամարտերն, իսկապես ,դժվար էին: Արժանի մրցակիցները հաղթանակի հասնելու համար բազմաթիվ հնարքներ օգտագործեցին:
Իրանցի ու վրացի մարզիկները բացի ֆիզիկապես ու տեխնիկապես պատրաստվածությունից, հմտացած էին հոգեբանորեն ճնշում գործադրելու հարցում, սակայն դա ևս չխանգարեց, որ հայ մարզիկները արժանի հարված հասցնեն, և հայկական երաժշտությունը հնչի ի նշան հաղթանակի:
ArmFC-17-ի մրցավարը Ալբերտ Ղազարյանն էր, ով բավականին արդար ու գեղեցիկ վարեց մենամարտերը: Բազմաթիվ հաղթանակներ նվաճած Ալբերտ Ղազարյանը հաղթող մարզիկներին խորհուրդ տվեց չբավարարվել հաղթանակով և շարժվել առաջ, իսկ պարտվողներին հորդորեց չկոտրվել և սկսել շատ աշխատել:
«Թեկուզ պարտությունից պետք է քաղցրություն զգալ, քանի որ ամեն պարտություն հաջորդ հաղթանակի սկիզբն է»,-ասաց նա:
Մարտի ողջ ընթացքում, անհամաձայնություններ և դժգոհություններ չեն գրանցվել:
ԱրմՖայթինգ ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը մրցաշարի ավարտին հայտարարեց, որ Վրաստանը ներկայացնող Շոթա Բեթլեմիձեն,ով հաղթող ճանաչվեց իրանցի մարզիկի հետ մենամարտում, այսուհետ կներկայանա հայկական դրոշի ներքո:
Ընդհանուր մենամարտերի սիրահարներին տեղեկացնենք, որ հաջորդ մրցաշարերը տեղի կունենան հոկտեմբերի 15 –ին և դեկտեբերի 24 –ին, որտեղ կմասնակցեն նաև Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և այլ եկրների մարզիկներ:
[b]Նյութը՝ Կարինե Գևորգյանի[/b]