Փրկարարները 1 օրում 21 ահազանգ են ստացել փակ դռների վերաբերյալ
Օգոստոսի 4-5-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 21 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան, Արարատի մարզի Մասիս, Կոտայքի մարզի Աբովյան, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բոլոր փակ դռները: