211652_close_icon
views-count1144 դիտում article-date 20:12 29-08-2019

ԱԺ-ում կայացել է ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցների հանդիպումը

Օգոսոտոսի 29-ին ՀՀ Ազգային Ժողովում տեղի ունեցավ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցների հանդիպումը Աժ խորհրդի անդամների, խորհրդարանական պատվիրակությունների և բարեկամության խմբերի ղեկավարների հետ: Բացման խոսքով հանդիպման մասնակիցներին ողջունեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Ելույթով հանդես եկավ նաև ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը: Շնորհակալություն հայտնելով նման ձևաչափով հանդիպման կազմակերպումն ապահովելու համար՝ նախարար Մնացականյանն իր խոսքում նշեց. «Մեզ համար սա կարևոր միջոցառում է՝ առավել ամրապնդելու համակարգումը Հայաստանի կառավարման տարբեր մարմինների և գերատեսչությունների միջև՝ երկրի առջև ծառացած հարցերը հասցեագրելու նպատակով: Միևնույն ժամանակ մեզ համար առավել քան կարևոր է այս միջոցառման շրջանակներում Հայաստանի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների՝ Ազգային ժողովի պատգամավորների հետ բաց և անկաշկանդ քննարկումը մեզ բոլորիս հուզող հարցերի շուրջ»: Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ մտքերի հանգամանալից փոխանակում խորհրդարանական տարբեր ձևաչափերում համագործակցության ամրապնդման և ընդլայնման, խորհրդարանական դիվանագիտության ներուժի լիարժեք կիրառման, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների և դրանց հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվելիք միասնական քայլերի շուրջ:

Նմանատիպ նյութեր