Մարկ Ցուկերբերգի խորհրդատու է ընտրվել Քլինթոնի նախագահական քարոզարշավի գլխավոր ռազմավարը
Facebook ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը և իր կինը՝ Պրիսցիլլա Չանը, իրենց գլխավոր խորհրդատու են ընտրել Հիլարի Քլինթոնի նախագահական քարոզարշավի գլխավոր ռազմավար Ջոել Բենենսոնին։ Այդ մասին գրում է Politico թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Վերջինս հանրային կարծիքի հարցերով բարձրակարգ մասնագետ է համարվում։ Բացի այդ, եղել է ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի գլխավոր խորհրդականներից մեկը։
Բենենսոնին պատկանող ընկերությունը հետազոտություններ է անցկացնելու «Chan Zuckerberg Initiative» բարեգործական հիմնադրամի համար։
Նշենք, որ Մարկ Ցոկերբերգը, Forbes-ի վարկածով, համարվում է մոլորակի 5 ամենահարուստ մարդկանցից մեկը։