4502 դիտում
22:25 01-08-2017
Նորածինների սեռերի անհամամասնությունը նվազում է. ԱՆ
ՄԱԿ-ի կառույցները Հայաստանը գնահատել են որպես սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման խնդրի լուծման գործում մեծ ջանքեր գործադրած և արագ առաջընթաց արձանագրած երկիր։
Քանի որ վերջին տարիներին մեր հանրապետությունում նկատվում է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների թվի նվազում։ Եթե 2014-2015թթ. նորածինների սեռերի համամասնությունը մեզանում եղել է 100 աղջիկ-114 տղա, ապա 2016-ին այն կազմել է 100-112, իսկ 2017թ. առաջին կիսամյակում` 100-110։
Առաջին հայացքից կարող է թվալ, թե թվերի նման փոքր տարբերությանը հեշտությամբ կարելի է հասնել։ Սակայն, իրականում սա երկարատև աշխատանքների արդյունք է։ Սեռերի անհամամասնության խնդիրը Հայաստանում ի հայտ է եկել դեռևս 1990-ական թվականներին, իսկ 2008-2012թթ. այն, հասնելով վտանգավոր սահմանագծին, դարձել էր ժողովրդագրական հիմնահարց։ Դեռ տարիներ առաջ սեռերի անհամամասնության խնդիրը քննարկվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների հետ։
Իրավիճակի շտկման նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման կանխարգելմանն ուղղված ծրագրեր, այդ թվում` օրենսդրական փոփոխություններ։ 2016թ. «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում ամրագրվել է սեռով պայմանավորված հղիության ընդհատումների արգելքը։
Զուգահեռաբար իրականացվել են կրթական և հանրային իրազեկման լայնամասշտաբ աշխատանքներ։ Միաժամանակ շարունակվում է «Պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելման 2015-2017թթ. ծրագիրը», որում ընդգրկվել են նաև միջազգային կառույցներ («Մարդկային զարգացման միջազգային կենտրոն», «Փրկեցեք երեխաներին», «Վորլդ Վիժն») և տեղական հասարակական ու համայնքային կազմակերպություններ:
Նմանատիպ նյութեր
1064 դիտում
10:36 25-11-2014
Էրդողանը դեմ է արտահայտվել սեռերի հավասարությանը
1252 դիտում
18:21 10-06-2015
Իսպանիայում անցկացվել է նորածինների վրայով թռնելու փառատոնը. տեսանյութ
Այս բաժնից
682 դիտում
21:11 22-11-2024
Մադրիդի Կոմպլյուտենս համալսարանում անցկացվել է հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը
2008 դիտում
20:56 22-11-2024
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով. Նիկոլ Փաշինյան
748 դիտում
20:48 22-11-2024
Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» ոլորտային բարեփոխումները