Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կարծիքով՝ կանանց և տղամարդկանց միջև չպետք է հավասարություն լինի: Այս մասին նա հայտարարել է Ստամբուլում կանանց իրավունքներին նվիրված կոնֆերանսի ժամանակ, գրում է BBC-ն:
«Չի կարելի հավասար մակարդակների վրա դնել նրանց: Դա անբնական է»,-ասել է իսլամիստական հայացքներով հայտնի Թուրքիայի նախագահը և ընդգծել, որ կանայք ավելի թույլ նյարդեր ունեն, քան տղամարդիկ և ծնվել են միայն մայր լինելու համար: