Իսպանիայում անցկացվել է նորածինների վրայով թռնելու փառատոնը. տեսանյութ
Իսպանիայի Կաստիլո դե Մուրսիա քաղաքում անց է կացվել ամենամյա «Էլ Կոլաչո»-ն, որը հայտնի է որպես երեխաների վրայով թռիչքներ կատարելու փառատոն:
Համարվում է, որ երբ դեղնակարմիր հագուստներով, չարի կերպարանքով մասնակիցները թռնում են երեխաների վրայով, այդպիսով «տանում» են չարն ու հիվանդությունները: Տեղի բնակիչները հավատացած են, որ նման կերպով կարելի է երեխաներին ազատել չար աչքից և կախարդանքից: