Փրկարարները 1 օրում 17 ահազանգ են ստացել փակ դռների վերաբերյալ
Հուլիսի 31-ից oգոստոսի 1-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 17 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան, Տավուշի մարզի Իջևան, Գեղարքունիքի մարզի Սևան, Արարատի մարզի Արարատ, Կոտայքի մարզի Աբովյան և Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բոլոր փակ դռները: