ՀՀԿ-ական Աննա Օհանյանը վերընտրվել է «Եվրոպայի ժողովրդավար ուսանողների» Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ
Հուլիսի 25-30-ը Բուլղարիայի Վառնա քաղաքում տեղի է ունեցել «Եվրոպայի ժողովրդավար ուսանողների» (EDS) ամենամյա ամառային հավաքը, որն այս տարի կրել է «Եվրոպայի վաղվա առաջնորդները» խորագիրը: Տեղեկացնում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը:
Հավաքի ընթացքում գումարվել EDS ամենամյա ժողովը, որի ընթացքում կազմավորվել է EDS նոր Գործադիր Բյուրոն, ընտրվել են լիիրավ անդամները: EDS նոր նախագահ է ընտրվել Վիրջիլիո Ֆալկոն:
Հավաքին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը ներկայացնող Աննա Օհանյանը վերընտրվել է «Եվրոպայի ժողովրդավար ուսանողների» Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:
Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովից բացի ծրագրի ընթացքում ձևավորվել են նաև մյուս մշտական աշխատանքային խմբերը՝ Եվրոպական քաղաքականությունների և Բարձրագույն կրթության ու հետազոտությունների:
[img]http://shamshyan.com/ups/images/0071738001501513522577218.jpg[/img]