211652_close_icon
views-count2618 դիտում article-date 10:39 08-08-2016

ՀՀԿ ԵԿ անդամն ընտրվել է «Եվրոպայի ժողովրդավար ուսանողների» Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ

Ավարտվել է Կիպրոսի Լառնակա քաղաքում անցկացվող «Եվրոպայի ժողովրդավար ուսանողների» (EDS) ամառային հավաքը` «;ԵՄ էներգետիկ ռազմավարության ապագան» խորագրով: Հավաքին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը ներկայացնում էին Աննա Օհանյանը և Արուսյակ Պողոսյանը: Հավաքի ընթացքում անցկացված ընտրությունների արդյունքում ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչ Աննա Օհանյանն ընտրվել է EDS Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ: Ավելի վաղ` օգոստոսի 5-ին կայացած EDS ամենամյա ժողովի ընթացքում, կազմավորվել է EDS նոր Գործադիր Բյուրոն, և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն ընտրվել է EDS աֆիլացված անդամ: Միանալով այս կազմակերպությանը` ՀՀԿ ԵԿ-ն ստացել է EDS-ի գործունեության շրջանակներում քվեարկություններին առավելագույն` 10 ձայնով մասնակցելու հնարավորություն: [b]ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն[/b]

Նմանատիպ նյութեր