Փրկարարները 1 օրում 14 ահազանգ են ստացել փակ դռների վերաբերյալ
Հուլիսի 30-31-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան, Շիրակի մարզի Գյումրի, Արթիկ, Կոտայքի մարզի Նոր Հաճն, Հրազդան և Աբովյան քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բոլոր փակ դռները: