Եթե նույնիսկ ԱՄՆ-ի վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ փոխվի, դա կլինի ոչ շուտով. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հհյտարարել է, որ Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ-ի վերաբերմունքը եթե նույնիսկ փոխվի, ապա դա կլինի ոչ շուտով։ Այդ մասին գրում է TACC-ը:
«Մենք բավականին երկար սպասել ենք, որ գուցե ինչ-որ բան կբարելավվի, հույսեր էինք տածում, որ իրավիճակը կփոխվի։ Բայց ըստ ամենայնի եթե այն փոխվի, ապա ոչ շուտով։ Մենք պետք է ցույց տանք, որ մենք նույնպես ոչինչ չենք թողնի առանց պատասխանի»,- ասել է ՌԴ նախագահը:
Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ 755 դիվանագետներ պետք է հեռանան երկրից, և դա նկատելի կլինի ամերիկյան կողմի համար։