211652_close_icon
views-count2400 դիտում article-date 09:13 21-08-2020

Հայաստանի իշխանությունների հանդեպ Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի վերաբերմունքը փոխվել է․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ ««Փաստ» թերթի տեղեկություններով` վերջին շրջանում բացասական առումով լրջագույնս փոխվել է ՀՀ իշխանությունների հանդեպ Արևմուտքի, մասնավորաբար ԱՄՆ-ի վերաբերմունքը, քանի որ նրանք ի դեմս Նիկոլ Փաշինյանի այլևս չեն տեսնում այն ուժին ու լիդերին, որը կարող է տարածաշրջանում ամերիկյան քաղաքականություն իրականացնել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ` վերջին օրերին դիվանագիտական խողովակներով որոշակի քայլեր են կատարվել, որոնք առաջիկայում ուղղակիորեն իրենց ազդեցությունն են ունենալու հայաստանյան ներքաղաքական գործընթացների վրա։ Մեր տեղեկություններով` օրերս տեղի է ունեցել քննարկում, որտեղ հստակ կետերով դրվել են այն պահանջները, որոնք անհրաժեշտ են գործընթացը սկսելու համար։ Ըստ այդմ, ներկա փուլում ԱՄՆ-ն փորձում է կոորդինացնել հայաստանյան տիրույթում գործող այն քաղաքական ուժերին, որոնց գաղափարներն ու մոտեցումներն այս կամ այն չափով մոտ են իր քաղաքականությանը։ Այս առումով, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, ԱՄՆ-ի խաղադրույքը կանգնել է ներկա դրությամբ ակնհայտ արևմտյան «ռասկլադում» տեղավորվող մի քանի ուժերի վրա։ Ի դեպ, հստակ արևմտյան կողմնորոշում ունեցող սոցցանցային օգտատերերը, որոնք դեռևս երկու տարի առաջ խելակորույս սատարում էին Նիկոլ Փաշինյանին, վերջին մեկ ամսվա ընթացքում ամբողջովին վերանայել են քաղաքական «գիծը» և բավականին կոշտ քննադատական գրառումներ են շրջանառում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր