slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Ողբերգական դեպք Արարատի մարզում. Այգեզարդ գյուղում էլեկտրասյան մոտ հայտնաբերվել է 16-ամյա երեխայի դի.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
211652_close_icon

Ողբերգական դեպք Արարատի մարզում. Այգեզարդ գյուղում էլեկտրասյան մոտ հայտնաբերվել է 16-ամյա երեխայի դի.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count64617 դիտում article-date 11:00 30-07-2017
Այսօր՝ հուլիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունցել Արարատի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Այգեզարդ գյուղի «Կարմիր սար» կոչվող տարածքում երեխայի դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ են մեկնել Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Սևան Քոչարյանի և Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ Արտաշատի ոստիկանապետ Արթուր Հավհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Արտաշատ հրշեջ-փրկարարական ջոկատը՝ Արարատի մարզային փրկարարական վարչության պետ Մուրադ Մարգարյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու փրկարարները նշված վայրում՝ էլեկտրասյունից մոտ 20 մետր հեռավորության վրա հայտնաբերել են Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ 16-ամյա Գեղամ Հովհաննիսյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, երեխան մահացել է հոսանքահարման հետևանքով: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գրիշա Ղազարյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ և նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Գ. Հովհաննիսյանը իր համագյուղացի 2 հասակակից ընկերների հետ եկել էին Այգեզարդ գյուղ: Եվ ընկերների ներկայությամբ նա ցուցադրական բարձրացել է 10 հազար վոլտ լարմամբ էլեկտրասյան վրա, ինչն էլ ավարտվել է ողբերգությամբ: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր