211652_close_icon
views-count7086 դիտում article-date 18:16 29-07-2017

Մաքրման լայնածավալ աշխատանքներ` Երևանյան լճի տարածքում

Մայրաքաղաքում համաքաղաքային շաբաթօրյակի ընթացքում մաքրման լայնածավալ աշխատանքներ են կատարվել նաև Երևանյան լճի ափամերձ հատվածում և հարակից տարածքներում: Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի, ինչպես նաև պետական այլ մարմինների և մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների ջանքերով տարածքն ամբողջովին մաքրվել է և բերվել պատշաճ տեսքի: Համաքաղաքային շաբաթօրյակի ընթացքում մեծածավալ սանմաքրման աշխատանքներ են կատարվել նաև Շենգավիթ վարչական շրջանի այլ վայրերում:

Նմանատիպ նյութեր