Ժերար Պիկե. Նեյմարը կրակն է ընկել
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն անդրադարձել է թիմակից Նեյմարի թեմային, որը կարող է հեռանալ ՊՍԺ:
«Մենք Նեյմարի հետ շատ մտերիմ ենք, ես ցանկանում եմ, որ նա մնա և ես իրավիճակին ծանոթ եմ:
Ներկա պահին Նեյմարը կրակն է ընկել և չգիտի, ինչպես վարվել: Մենք փորձում ենք օգնել նրան, մտերիմ մարդիկ խորհուրդ են տալիս նրան ճիշտ որոշում կայացնել:
Տեսնենք, թե ինչ կստացվի: Այն, որ իմ թվիթերում գրել էի՝ «Նեյմարը մնում է», հրապարակվել էր նրա համար, որպեսզի նրան դրդեր մնալու որոշում կայացնել: Ես ցանկանում եմ, որ նա մնա», ասել է Պիկեն: