Ժերար Պիկե. Ձեռքս կկտրեմ, որ Նեյմարը երբեք «Ռեալ» չի տեղափոխվի
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն վստահ է, որ թիմի հարձակվող Նեյմարը «Ռեալի» խաղացող չի դառնա:
«Ձեռքս կտրել կտամ, որ Նեյմարը երբեք «Ռեալ» չի տեղափոխվի: Նրան դուր է գալիս Բարսելոնան, նա սիրում է մեր ակումբը: Կարծում եմ, որ նա «Բարսելոնայում» դեռ երկար տարիներ կխաղա», ասել է Նեյմարը:
Նշենք, որ ըստ իսպանական լրատվամիջոցների, Նեյմարը երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ մինչև 2021 թվականը, սակայն կատալոնացիները այդ մասին պաշտոնապես չեն հայտարարում կոմերցիոն պարտավորությունների և հարձակվողի հանդեպ դատաքննության պատճառով: