«Բարսելոնայի» նախագահ. ՊՍԺ-ն Նեյմարի համար պետք է վճարի մինչև վերջին լուման
«Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուն մեկնաբանել է Նեյմարի հնարավոր տեղափոխությունը ՊՍԺ:
«Մենք ցանկանում ենք, որ Նեյմարը մնա, բայց կա հրաժարագնի մասին կետ: Եթե նա ցանկանում է հեռանալ, ապա ՊՍԺ-ն պետք է վճարի հրաժարագնի ամբողջ արժեքը՝ մինչև վերջին լուման: Մենք Նեյմարի հետ դեռ չենք զրուցել, սակայն երբ տուն վերադառնանք, ամեն ինչ նրա հետ կքննարկենք:
Թիմի կազմը՝ հաշվի առնելով վաստակած գումարները, կարելի է ուժեղացնել: ՈւԵՖԱ-ի ֆինանսական ֆեյր-փլեյը ամեն ինչ վերահսկում է, և եթե ինչ որ մեկի մոտ խախտումներ լինեն, ապա պատժամիջոցներ կկիրառվեն», ասել է Բարտոմեուն:
Հիշեցնենք, որ Նեյմարի պայմանագրում հրաժարագինը կազմում է 222 մլն եվրո: