211652_close_icon
views-count84030 դիտում article-date 16:34 29-07-2017

Արտակարգ դեպք Մասիսում. «բենզովոզն» ու բենզինի կրպակը վերածվել են մոխրակույտի. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի Հանրապետության 2-րդ փողոցում հրդեհ է բռնկվել որպես բենզալցակայան օգտագործվող կրպակում և ГАЗ 52 մակնիշի ավտոմեքենայում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով՝ Արարատի մարզային փրկարարական վարչոթյան պետ Մուրադ Մարգարյանի գլխավորությամբ։ Հրշեջները մեծ դժվարությամբ մարել են առաջացած հրդեհը, սակայն կրպակը և ЗИЛ մակնիշի ավտոմեքենան ամբողջովին վերածվել են մոխրակույտի։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրդեհի հետևանքով վնասվել է նաև նշված հատվածում կայանված Աղասի Հովաննիսյանին պատկանող Nissan Teana մակնիշի 90 ՏՏ 606 համարանիշի ավտոմեքենան, սակայն Nissan-ի վարորդը ճիշտ է կողմնորոշվել և մեքենան կարողացել է հեռացնել հրդեհի վայրից։ Այս պահին դպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արթուր Մխիթարյանի գլխավորությամբ։ Տեղում են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները։ Օպերատիվորեն ժամանել են նաև Մասիսի քաղաքապետարանի աշխատակիցները, իսկ քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հանձնարարականով Մասիսի քաղաքապետարանի սոցիալական և առողջապահության բաժնի աշխատակիցները մեկնել են հիվանդանոց, քանի որ 1 հոգի այրվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նրան հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները՝ Մասիսի քաղաքապետարանի աշխատակիցների հետ։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։ Ոստիկանությունը պարզում է ЗИЛ մակնիշի վարորդի, հիվանդանոց տեղափոխվածի և ամբողջովին մոխրակույտի վերածված կրպակի սեփականատիրոջ ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր